ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ ԱԻՆ աշխատանքային խումբը նոյեմբերի 26-ից 29-ը իրականացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ենթակա կազմակերպությունների՝ «Հեռաահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի, «Հատուկ կապ» ՓԲԸ-ի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում:
Քաղաքացիական պաշտպանության վիճակը գնահատվել է 8 ուղղություններով՝ համաձայն Կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 12 արձանագրային որոշման պահանջների: Համալիր գնահատման ընթացքում նախարարության և ենթակա ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի հետ անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որի ընթացքում գնահատվել է քաղաքացիական պաշտպանության հանրապետական կապի ծառայության, նախարարության և ենթակա կառույցների, ղեկավար կազմի, շտաբների, կազմավորումների և տարհանման մարմինների՝ քաղաքացիական պաշտպանության խնդիրների և միջոցառումների իրականացման պատրաստվածության աստիճանը:
Նախարարության և ենթակա ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման արդյունքների ամփոփման փուլում քննարկվել են նաև արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ մարզային քաղաքացիական պաշտպանության, կապի ծառայությունների ստեղծման և գործունեության, կանոնակարգման, կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր:
Գնահատման արդյունքները հիմք կհանդիսանան քաղաքացիական պաշտպանության համակարգի հետագա կատարելագործման համար:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։