fbpx
Արցախ

Մասնագիտական դասընթաց Արցախի ԱԻ պետական ծառայության փրկարարների հետ

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարների հետ անց է կացվել մասնագիտական դասընթաց:
Մասնակիցների տեսական գիտելիքների մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև գործնական հմտությունները ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ կատարելագործելու նպատակով, ԱԻ պետական ծառայության տնօրենի աշխատակազմի ավագ սպա, իրավաբան, փ/ծ մայոր Գեղամ Թովմասյանը «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» և «ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքի վերաբերյալ թեմաներով դասախոսություններ է անցկացրել: Պարապմունքի ժամանակ ներկաները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել, իսկ վերջում մասնակիցների կողմից բարձրացված իրավական հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

Դասընթացին ընդգրկված էին ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի և ջոկերի հրամանատարները, հրշեջ-փրկարարական մասի պահակախմբերի պետերը և ջոկերի հրամանատարները, շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների ՀՓՄ պահակախմբերի պետերը և ջոկերի հրամանատարները:

Այսօրինակ դասախոսությունները կկազմակերպվեն ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ