fbpx
Խորհրդարան

ԱԺ արտահերթ նիստում ընդունվել է հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու օինագիծը

Ազգային ժողովն իր այսօրվա՝ ապրիլի 22-ի արտահերթ նիստում 107 կողմ 0 դեմ ձայներով ընդունեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրինագիծը, որով առաջարկում է փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում:

Ներկայացված նախագծով առաջարկվում է մեղմել կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները և ամրագրել, որ ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով: Մյուս փոփոխությունը՝ այժմ գործող կարգավորումներով, եթե 5000 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն է կուտակում տնտեսվարողը, հարկայինը իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու:

Հիմա առաջարկվում է արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների 500 հազար դրամ չափը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո փոխարինել 1 միլիոն 500 հազար դրամով:

Միքայել Մելքումյանը նշել է, որ նշված չափը հաշվի է առնվելու 2020 թվականի ապրիլի 20-ից հետո արգելադրման գործիք կիրառելիս և 9800 սուբյեկտ նման արգելանքի տակ է եղել վերջին 2 տարիների ընթացքում, դա տնտեսվարողների մոտ 10 տոկոսն է:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ