Աժ-ում խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Ամենադիտվածներ

Իրանն մտադիր է ակտիվացնել Արաքի միջուկային կայանը

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ։

«Լսումները ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ են», – ասված է հաղորդագրության մեջ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ