fbpx
Կառավարություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություննր կատարելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովի նիստի ընթացքում այսօր՝ փետրվարի 12-ին, առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագիծը նիստում ստացավ 67 կողմ, 36 դեմ և 9 ձեռնպահ ձայներ:

Օենքի նախագծով առաջարկվում է, որ ֆիզիկական անձինք հողը օտարելուց առաջ, օտարման ամիսն ընդգրկող ժամանակահատվածը ներառյալ, կատարեն հողի հարկի վճարումները:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանի և Գևորգ Պապոյանի հեղինակած նախագիծը ԱԺ նիստում ներկայացրել էր Մեխակյանը:

Ըստ նախագծի՝ ֆիզիկական անձինք հողը օտարելուց առաջ, օտարման ամիսն ընդգրկող ժամանակահատվածը ներառյալ, կատարեն տվյալ հողի մասով հողի հարկի վճարումներ: Օրենքի գործող կարգավորմամբ, եթե վաճառողը չի կատարել հողի հարկի վճարումը, ապա այն փոխանցվում է նոր սեփականատիրոջը, ինչի մասին պարտավոր չէ տեղյակ պահել գնորդին: Եվ նոտարի կողմից օտարման պայմանագրում մեծ մասամբ չի նշվում, որ հողի հարկի պարտավորությունը փոխանցվում է նոր սեփականատիրոջը: Եվ նոր սեփականատերն է պարզում, որ ինքը պետք է վճարի նախորդ սեփականատիրոջ կողմից տարիներով չվճարած հողի հարկի գումարը` իր տույժ-տուգանքներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ