ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:
Օրինագիծը ներառված էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի մեջ, որը մշակել էր ՀՀ կառավարությունը։
Փաթեթվ նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:
ԱԺ-ն Փաթեթը հաստատեց միաձայն՝ 102 կողմ ձայնով, իսկ օրենքի նախագծի ընդունմանը կողմ են քվեարկել 57 պատգամավոր։ 35 դեմ են քվեարկել, իսկ 3 մնացել են ձեռնպահ։
Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: