ԱԺ-ում քննարկում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ստեղծման հարցը

Ամենադիտվածներ

ԱԺ-ում քննարկում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ստեղծման հարցը

ԱԺ-ում այսօր շարունակվում են հանձնաժողովների ձևավորման աշխատանքները: Նիստի մեկնարկին քննարկել են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հարցը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հանձնաժողովի նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանին հարցրել է, թե որքանով կա արտաքին հարաբերությունների հանձնաժողով ունենալու կարիք, եթե ստեղծվում է տարածաշրջանային հարաբերությունների հանձնաժողով, նաև կա արտաքին տնտեսական հարաբերությունների համար ստեղծված հանձնաժողով:

Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է, որ պետք է նայել դեպի ապագա և մշակել ծրագրեր, համագործակցել ԱԳՆ-ի հետ, առաջարկել լուծումներ, այնտեղ, որտեղ գործադիրը սահմանափակված է, խորհրդարանը հնարավորություն ունենա իրագործել դիվանագիտության իր հնարավորությունները:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ