Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովին։ Այս մասին հայտնել է Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում։
«ՀԱՊԿ նախագահության շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել Խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված հոբելյանական նիստը հունիսին Երևանում անցկացնելու առաջարկով:
- Հայաստանի և Վրաստանի ԱԺ նախագահները անդրադարձել են 44-օրյա պատերազմի հետևանքներին
- ԱԺ նախագահը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողություններն Արցախում
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովներին: ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը կանցկացվի ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում:
Քննարկման առանցքում են եղել նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքի ընդլայնմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: