Այսօր ԱԺ նիստի ընթացքում քննարկվում է նաև Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ իրենք նիստին մասնակցելու համար հրավիրել են նաև Թովմասյանին, սակայն նա չի ներկայացել։
Նախագիծը ներկայացնում էր «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ով տեղեկացրեց, որ երբ Թովմասյանը հայտարարել է, թե իրեն պատշաճ ծանուցում չի ուղարկվել, պետք է նաև ասի, որ խոսքը ԱԺ հանձնաժողովում քննարկման մասին է, թեև նույնիսկ այդ դեպքում իրեն զանգով տեղեկացրել են։
Ինչ վերաբերում է լիագումար նիստում քննարկմանը, ըստ Գրիգորյանի, Թովմասյանին տեղեկացրել են պատշաճ։