Ապրիլի 23-ին խորհրադարանը ընդունեց Կառավարության կողմից ներկայացված Տեղեկատվական «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նախագիծն ընդունվեց 115 կողմ ձայներով: Դեմ ձայներ չկային:
Այս նախագծերի փաթեթը ապրիլի 22-ին Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունելու քննարկման Ժամանակ ներկայացնելիս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են որոշ փոփոխություններ:
ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2015 թ., որի արդյունքում ՏՏ ոլորտում նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Առաջարկված նախագծով նորաստեղծ ընկերությունների համար հնարավորություն է ստեղծվում հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարացնել մինչ 2022թ դեկտեմբերի 31-ը ներառյալ: