Ախուրյանում բացվել է ակնաբուժական նոր կենտրոն։ Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Մարզպետը ողջունել է նորաբաց կենտրոնի աշխատակիցներին և կարևորել այսօրինակ կլինիկայի գործունեությունը ոչ թե մարզկենտրոնում, այլև Ախուրյան համայնքում, ինչը հնարավորություն է տալու որակյալ բժշկական ծառայություններ ստանալ նաև հարակից համայնքների բնակիչներին։
Ակնաբուժական կենտրոնում իրականացվելու են ինչպես հետազոտություններ, այնպես էլ վիրահատություններ։ Ակնաբուժական ծառայություններ կմատուցվեն նաև մանկահասակ երեխաներին։
Կլինիկան ապահովված է ժամանակակից ու եզակի սարքավորումներով, որոնց միջոցով հնարավոր կլինի միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշում, բուժում կազմակերպել։
Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից։