fbpx
Մարզեր

Ակնալիճ համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

ՀՀ Արմավիրի մարզպետարանի Facebook-ի էջից տեղեկանում ենք.

2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ակնալիճ համայնքում սկսվել են Արարատյան և Ազատամարտիկների փոխոցների մի հատվածի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 60 մլն 850 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 27 մլն 364 հազար դարմ, իսկ համայնքի մասնակցությունը` 33 մլն 445 հազարական դրամ:
——————————————
Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ, 3 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն:

Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի յոթ նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել մարզից ներկայացված 36 ծրագիր:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ