Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
«Պատվաստվել եմ», – գրել է Մակրոնը Twitter-ում ՝ չհայտնելով` որ պատվաստանյութն է օգտագործվել:
Ֆրանսիայի առաջնորդը կոչ է արել պատվաստվել նաև մյուսներին։
«Ինչպես ես և Բրիջիթը (Մակրոնը նախագահի կինն է), ինչպես արդեն 25 մլն ֆրանսիացիներ, եկեք պատվաստվենք, որպեսզի պաշտպանենք մեզ և մեր հարազատներին», – հավելել է Ֆրանսիայի ղեկավարը: