Mehrnews-ի փոխանցմամբ՝ Իրանական ֆուտբոլը բախվել է մեծ խնդրի, քանի որ 4 ակումբներ դեմ են արտահայտվել առաջնության վերսկսմանը։ Ակումբները սպորտի նախարարություն նամակ են ուղարկել և նշել են իրենց մտահոգությունների պատճառները։
Գլխավոր պատճառն այն է, որ թիմները անհանգստացած են ֆուտբոլիստների անվտանգության համար կորոնավիրուսի նոր ալիքի պայմաններում: Չնայած այս դժգոհություններին՝ որոշում կայացնելիս հաշվի չի առնվել իրենց կարծիքը: Կա նաև տեղեկություն, որ մի քանի խաղացողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
Հաղորդվում է, որ Իրանի առաջնությունը կվերսկսվի հունիսի կեսին: