Մոսկվայում COVID-19-ից մահացածների թիվը 1 օրում ավելացել է 73-ով

Ամենադիտվածներ

Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը

Կորոնավիրուսի դեմ պայքարի Մոսկվայի օպերատիվ շտաբի Telegram-ալիքում նշվում է, որ Մոսկվայում COVID-19-ից մահացածների թիվը 1 օրում ավելացել է 73-ով: Այդպիսով, համավարակն սկսվելուց ի վեր մահացածների թիվը հասել է 2183-ի:

«Մոսկվայում մահացել է 73 պացիենտ, որոնց մոտ ախտորոշվել էր թոքաբորբ, նրանց մոտ հաստատվել էր նաև կորոնավիրուսային վարակ»,- ասվում է շտաբի հաղորդաագրության մեջ:

Նախօրեին հաղորդվել էր հիվանդության հետևանքով 76 մարդու մահվան մասին:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ