Ակունք-Զառ ավտոճանապարհին այրվել է 200 քմ գարու արտ

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
47362_b

Ամենադիտվածներ

Հուլիսի 24-ին, ժամը 15:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք-Զառ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:56-ին, մարվել` 19:05-ին:

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ, 50 քմ չհնձած ցորենի արտ, 200 քմ չհնձած գարու արտ և 19 կույտ հարդ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ