Sport Bild-ի հաղորդմամբ՝ Մյունխենի «Բավարիան» դեռևս չի կարողանում համաձայնության գալ Դավիդ Ալաբայի հետ նոր պայմանագրի շուրջ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է մյուս ամռանը։ Խնդիրն այն է, որ Ալաբան մտադիր է դառնալ թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը և ստանալ 20 մլն եվրո աշխատավարձ:
Ակումբը պատրաստ է նույնիսկ հանուն Ալաբայի հրաժարվել Ալկանտարայից, քանի որ չի ցանկանում կորցնել ունիվերսալ խաղացողին։ Սակայն այս պահին ակումբը պատրաստ չէ կատարել Ալաբայի պայմանը։
Նշենք, որ «Բարսելոնան», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Չելսին» ևս հետաքրքրված են Ալաբայով։

