ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Մոլդովայի դեսպան Ռուսլան Բոլբոչանին:
Զրուցակիցները քննարկել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ փոխգործակցության առավել ամրապնդմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում հայ-մոլդովական կապերի խորացման անհրաժեշտությանը:
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր առաքելության ընթացքում նպաստելու երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը:
