fbpx
Խորհրդարան

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ այս ամիս, հնարավոր է՝ կայանա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

Հայկական կողմը չի բացառում, որ այս ամսվա ընթացքում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Որևէ ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու, բայց մենք կաղապարված չենք միայն այս պահին Բրյուսելում հանդիպելու տարբերակով: Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման:

Գիտեք, որ երեկ փոխվարչապետների հանդիպումն է տեղի ունեցել, նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ