fbpx
Քաղաքականություն

Ալեքսանդր Արզումանյանը՝ ՀՀ դեսպան

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Արզումանյանին Շվեդիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին: Համատեղության կարգով Ալեքսանդր Արզումանյանի վրա է թողնվում Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանի լիազորությունների կատարումը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Ալեքսանդր Արզումանյանին նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկ-հոլմ)՝ համատեղության կարգով նրա վրա թողնելով Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունների կատարումը»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ