Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը ճանաչվել է ռուսական ակումբի՝ հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ երկրպագուների քվեարկության արդյունքում: Այս մասին տեղեկացնում է «Սոչիի» մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք, որ Կարապետյանի՝ «Սոչի» տեղափոխության մասին հայտարարվեց հենց հուլիսի սկզբին: Նոր թիմի կազմում ֆուտբոլիստը ՌՊԼ-ի 2 հանդիպման է մասնակցել, երկուսում էլ «Սոչին» պարտվել է՝ նախ Մոսկվայի «Սպարտակին», այնուհետև նաև «Զենիթին»:
Օգոստոսի 4-ին «Սոչին»-«Ուֆայի» հանդիպման ժամանակ Ալեքսանդր Կարապետյանը «Սոչիի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 62-րդ րոպեին: Այդ խաղն ավարտվեց ոչ-ոքի: