Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, Ադրբեջանի դիրքորոշումը հայտնեց որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ: Ինչպես շեշտեց Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսը հույս ունի, որ իրավիճակը կկարգավորվի առաջիկա օրերին», – ասված է հաղորդագրության մեջ: