Инфотека 24-ի հաղորդմամբ՝ ՌԴ Դումայի ԱՊՀ-ի հարցերով զբաղվող կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին հայտարարել է, որ Ռուսաստանը Ադրբեջանին փոխանցել է տվյալներ Ղարաբաղում սիրիացի զինյալների մասին:
Պատգամավորը նշել է, որ եթե Ալիևը չգիտի նրանց ներկայության մասին, ապա նրա դեմ խաղ է տարվում:
«Իհարկե, Ալիևը շատ լավ գիտի ոչ միայն սիրիացի, այլև աֆղան և պակիստանցի ահաբեկիչների մասին: Այնուամենայնիվ, եթե մինչ այդ նա կարող էր իրեն անմեղ գառ ներկայացնել, ապա այժմ նա չի կարողանա ժխտել օտարերկրյա ահաբեկիչների ներկայության փաստը, հակառակ դեպքում նա նման կլինի խամաճիկի, որը չի կարողանում վերահսկել իրավիճակն իր երկրում»,- նշված է կայքի հոդվածում:
