ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացրել է, որ այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը։
«87 քաղաքական բանտարկյալ, որոնց զգալի մասը պահվում է Ադրբեջանի Դոբուստան բանտում, որը հայտնի է ինկվիզիցիոն իր կտտանքների ավանդույթով։ Բնականաբար, ժանրի կանոնների համաձայն, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարեց, որ մինչև չլուծվի Արցախի խնդիրը, Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների հարցը չի լուծվելու։
Ադրբեջանցի իրավապաշտպան Լելյա Յունուսը բավականին ուշագրավ հայտարարություն արեց. «Դիկտատորին միշտ ներքին թշնամի է պետք, և այդ թշնամին Ղարաբաղն է։ Չլինի Ղարաբաղը, դիկտատոր Ալիևը մի այլ ներքին թշնամի կգտնի։
Ալիևը խաղաղություն չի ուզում, և միայն մեկ դեպքում Հայաստանի հետ կարող է կնքվել խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում ալիևյան դիկտատուրան վերանա»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ սա առաջին դեպքն էր, երբ ինքը համաձայնել է Լեյլա Յունուսի հետ։
https://www.facebook.com/n.zohrabyan/posts/420399398780457