Ալժիրում ցույցեր են անցկացվել, որոնց ժամանակ տուժել է 183 մարդ։ Այս մասին հայտնում է APS գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։ Ցուցարարները դեմ են հանդես եկել երկրի նախագահ, 81-ամյա Աբդել Ազիզ Բուտեֆլիկայի՝ ընտրություններին մասնակցելու որոշմանը։
Տուժածներից 56-ը ոստիկաններ են։ Հաղորդվում է սրտի նոպայի պատճառով մահվան մեկ դեպքի մասին։
Տարբեր քաղաքներում անցկացված ցույցերի ընթացքում ձերբակալվել է 45 մարդ։
Նախագահական ընտրությունները ծրագրչված են ապրիլի 18-ին։
Բուտեֆլիկան իշխանության ղեկին է գտնվում 1999 թվականից։ Ներկայում Ալժիրի նախագահը գտնվում է Ժնևի հիվանդանոցներից մեկում։