fbpx
Աշխարհ

Ալժիրում հակակառավարական ակցիաները շարունակվում են

16-րդ շաբաթն անընդմեջ Ալժիրում շարունակվում են բողոքի հակակառավարական ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Հազարավոր ցուցարարները նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հրաժարականից հետո պահանջում են նաև երկրի ժամանակավոր ղեկավար Աբդելքադեր Բենսալահի և կառավարության հրաժարականը:

Երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար երկրի ժամանակավոր ղեկավար Բենսալահը մարդկանց կոչ է արել մասնակցել երկխոսության: Նախագահը նաև խոստացել է նշանակել նախագահական ընտրությունների նոր ամսաթիվ:

Ալժիրում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են դեռ փետրվարից, երբ երկրի արդեն նախկին նախագահ, 82-ամյա Բուտեֆլիկան հայտարարել էր նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ