Ալժիրում հետաձգել են նախագահական ընտրությունները թեկնածուների բացակայության պատճառով

Ամենադիտվածներ

Ալժիրում նախագահական ընտրությունները, որոնք նշանակվել էին հուլիսի 4-ին, հետաձգվել են թեկնածուների բացակայության պատճառով:

Ինչպես հաղորդում է Gazeta-ն, դատարանն անհնարին է ճանաչել սահմանված ժամանակահատվածում երկրի ղեկավարի ընտրությունների անցկացումը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալժիրի նախագահի պաշտոնի համար թեկնածուների առաջադրման եւ գրանցման ժամկետը սպառվել էր մայիսի 26-ին՝ ժամը՝ 00.00-ին. մինչ այդ որեւէ թեկնածու չի գրանցվել:

Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բութեֆլիքին հրաժարական էր տվել ապրիլի 2-ին:

Ամենաթարմ