Եգիպտոսում ընթացող ֆուտբոլի Աֆրիկայի գավաթի 32-րդ առաջնությունը ավարտվեց։
Եզրափակչում միմյանց հետ մրցեցին Ալժիրի և Սենեգալի ազգային հավաքականները։ Հանդիպումը կայացավ Կահիրեի միջազգային ստադիոնում։
Խաղի ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ։ «Ալ-Սադդի» և Ալժիրի հարձակվող Բագդադ Բունեդժահը 2-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ թիմը հաղթեց Սենեգալին:
Այսպիսով, 29 տարվա դադարից հետո Ալժիրի ընտրանին պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Աֆրիկայի գավաթը։
https://www.youtube.com/watch?v=NJd6H821ebE