«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոստովանել է, որ փորձ ձեռք է բերել «Չելսիում»: Այս մասին հաղորդում է AS-ը: Ֆուտբոլիստը նաև նշել է.
«Ես փորձ եմ ձեռք բերել «Չելսիում»: Այնտեղ եմ տեղափոխվել 7 տարի առաջ ու երեխայի էի նման: Հիմա ավելի հասուն եմ: Ավելի քան 500 խաղ եմ անցկացրել իմ կարիերայի ընթացքում: Բայց 28 տարեկան եմ ու դեռ ինձ երիտասարդ եմ զգում: Լա լիգան լիովին տարբերվում է ԱՊԼ-ից, բայց փորձ ունենալով ավելի հեշտ ես ադապտացվում:
Դրա համար էլ կարծում եմ, որ փորձը ամենակարևորն է»: