fbpx
Սպորտ

Ալլա Պողոսյանի արդյունքից գոհ եմ․ Սեյրան Նիկողոսյան

Հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է Մինսկում կայացած Եվրոպական խաղերում մեր ներկայացուցիչների ելույթները.

«Ալլա Պողոսյանի ցույց տված արդյունքից գոհ եմ, իսկ Հրաչիկ Բաբայանի արդյունքից՝ դժգոհ: Ալլան թիմային պայքարում առաջ էր քաշում, Հրաչիկը հետ էր մղում: Ալլան ընդամենը 16 տարեկան է և մեծահասակների հետ էր պայքարում, ուստի նրա արդյունքից գոհ եմ», – ասաց Սեյրան Նիկողոսյանը:

Հավաքականի մարզիչը նաև գնահատեց Եվրոպական խաղերի կազմակերպվածությունը.

«Ընդհանուր առմամբ լավ էր կազմակերպված՝ սնունդը, տրանսպորտը, բայց հրաձգարանն էր վատը՝ չնայած համապատասխանում էր միջազգային ստանդարտներին, սակայն առաստաղը շատ ցածր էր և տոթ էր: Ես չեմ ասում, թե դրա պատճառով ենք վատ մասնակցել. ոչ, ուղղակի պայմանները այդպիսին էին», –  եզրափակեց խոսքը Սեյրան Նիկողոսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ