fbpx
Մշակույթ

Ալ Պաչինոն կմարմնավորի Լիր արքային

Դերասան Ալ Պաչինոն կմարմնավորի Լիր արքային՝ Ուիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգության նոր էկրանավորման մեջ, հաղորդում է The Guardian-ը: Ռեժիսորը Մայքլ Ռեդֆորդն է:

««Լիր»-ն այն է, ինչին ձգտում են բոլոր դերասանները և ռեժիսորները: Ես կարծում եմ, որ Ալ Պաչինոն արժանի է այդ դերին, քանի որ նա լավ դերասան է»,-ասել է Ռեդֆորդը՝ հավելելով, որ Ալ Պաչինոն տարիներ շարունակ ցանկացել է մարմնավորել այդ դերը:

Նկարահանումները կսկսվեն 2019-ի աշնանը, Մեծ Բրիտանիայում: Ֆիլմի թողարկման ժամկետը հայտնի չէ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ