Diario Sport-ի պնդմամբ՝ բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը կապվել է «Բարսելոնայի» ղեկավարության հետ և առաջարկել իր ծառայությունները։ Նշվում է, որ Ալվեսը ցանկանում է վերադառնալ «Բարսա»։
Հաղորդվում է նաև, որ 36-ամյա բրազիլացին անձամբ զանգահարել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին, որպեսզի ներկայացնի իր առաջնահերթությունները։
Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան», սակայն, չի ցանկանում վերադարձնել Ալվեսին, ով ներկայումս գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն բրազիլացու հետ պայմանագիրը չերկարաձգեց։
Կան շշուկներ, որ Ալվեսով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», ինչպես նաև մի քանի այլ անգլիական ակումբներ։