Կավանին մոտ է Ատլետիկո տեղափոխվելուն

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

ՊԲ զորամասերից մեկի սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը և բաքի մեջ ջուր լցրել․ «Ժողովուրդ»

«ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանիի տեղափոխությունը «Ատլետիկո» մոտ է։ Այս մասին հաղորդում է Foot Mercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել մադրիդյան ակումբում: Կողմերն արդեն բանակցությունների ավարտական փուլում են:

Տրանսֆերի արժեքը կազմելու է մոտ 20 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Կավանին դուրս էր մնացել «Լիլ»-ի դեմ խաղի հայտացուցակից, որը տեղի է ունեցել երեկ։

Նշենք նաև, որ ուրուգվայցի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը փարիզյան թիմի հետ լրանում է գալիք ամռանը։

Հրապարակող՝

Ամենաթարմ