Մեսսին կմասնակցի Բարսելոնայի առաջիկա խաղին

Ամենադիտվածներ

jupiter-1560×877

«Բարսելոնայի»  հարձակվող Լիոնել Մեսսին կմասնակցի ակումբի առաջիկա խաղին:

Հայտնի է, որ նա ընդգրկվել է հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմի հայտացուցակում և կմասնակցի Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպմանը։ Կատալոնական ակումբը կհյուրընկալվի «Ուեսկային»։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածքի պատճառով լրացուցիչ հանգիստ էր ստացել և բաց էր թողել «Էյբարի» հետ նախորդ տուրի հանդիպումը (1։1)։

«Ուեսկա» – «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 3-ին։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ