fbpx
Սպորտ

Մեսսին ու Ռոնալդուն մեկնաբանել են բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականում իրենց հայտնվելը

«Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին ու «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել են France Football պարբերականի կազմած բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականում։

Ֆուտբոլիստները մեկնաբանել են այս իրադարձությունը։

Մեսսին Instagram-ի իր էջում գրել է, որ իր մեծ պատիվ է այդ կազմում ընդգրկվելը։ Նա նշել է, որ հավաքականում ֆենոմենալ ֆուտբոլիստներ են։

Ռոնալդուն էլ իր հերթին է գրառում արել Instagram-ի իր էջում։ Նա նույնպես ասել է, որ իր համար մեծ պատիվ է լավագույն 11 ֆուտբոլիստների ցանկում ընդգրկվելը։ Նրա խոսքով՝ հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստներն արժանի են այդ պատվին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ