Խորհրդարանի հանձնաժողովներում օրենքների նախագծերի քննարկումների կառուցողական մթնոլորտն ԱԺ լիագումար նիստում, ցավոք, չի ունենում տրամաբանական շարունակություն։ Այս մասին ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ ճիշտ չէ այն դիրքորոշումը, երբ իշխանական խմբակցության պատգամավորներին ներկայացնում են որպես սեփական կարծիք չունեցողներ, որոնք առկախված են կառավարության առաջադրած կարծիքից։ Նրա խոսքով՝ այս քննարկումներում այդ պատգամավորները ցուցադրել են իրենց կարծիքները, և նախագծերի քննարկումները եղել են փաստարկումներով։

