Ռեալի ֆուտբոլիստները չեն հասկանում Սոլարիի որոշումները

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Ռեալի ֆուտբոլիստները չեն հասկանում Սոլարիի որոշումները

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին հեղինակություն չի վայելում իր ֆուտբոլիստների շրջանում:

Ինչպես հայտնում է Marca-ն, «Ռեալի» ֆուտբոլիստներն ու մասնագետն իրար այնքան էլ լավ չեն հասկանում: Հստակեցվում է, որ թիմում հաճախ անհասկանալի են Սոլարիի կադրային որոշումները:

Այդուհանդերձ, ակումբում դեռևս հանգստություն են պահպանում և մտադիր են սպասել մինչև ամառ:

Ավլեին, «Ռեալում» չեն կորցնում 4-րդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայում հաղթելու հույսը:

Հիշեցնենք` Սոլարին անցած տարվա նոյեմբերին է գլխավորել «Ռեալը» Խուլեն Լոպետեգիի պաշտոնանկությունից հետո: Ի սկզբանե, հաղորդվում էր, որ «Արքայական ակումբը» կփորձի արդեն աշնանը նոր մարզիչ գտնել, բայց արդյունքում արգենտինացու հետ լիարժեք պայմանագիր կնքվեց:

Հաղորդում է armsport.am-ը։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ