ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը РБК-ին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանից դեպի Վրաստան ռուսական ավիաընկերությունների չվերթները կարող են վերականգնվել միայն այդ երկրում իրավիճակի կարգավորման դեպքում:
Հավելենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված հրամանագրով հուլիսի 8-ից ավիաընկերություններին արգելվել էր ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Վրաստան։

