Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ստիպված կլինի փոփոխություններ կատարել մարտավարության մեջ հունիսի 24-ին կայանալիք աշխարհի առաջնության C խմբի Շոտլանդիայի դեմ խաղից առաջ։ Թիմի հարձակվող Ռաֆինյան դուրս է մնացել կազմից ազդրի վնասվածքի պատճառով, որը նա ստացել է Հայիթիի դեմ հաղթական խաղի առաջին խաղակեսում։
Ինչպես հաղորդում է beIN Sports-ը, Բրազիլիայի հավաքականի բժշկական շտաբը հաստատել է, որ ֆուտբոլիստը կանցնի ինտենսիվ բուժման կուրս՝ փլեյ-օֆ փուլին հասցնելու հույսով։ Կիսապաշտպան Լուկաս Պակետան հայտարարել է, որ թիմը պետք է արագ հարմարվի նոր իրավիճակին։ «Նա անհավանական մրցաշրջաններ է անցկացրել, և երբ նման կարևորության խաղացողը բացակայում է, մենք պետք է շատ արագ վերակազմավորվենք», – նշել է Պակետան։
Չնայած կորստին՝ Բրազիլիան ներկայումս գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը՝ ունենալով չորս միավոր։ Այնուամենայնիվ, Մայամիի մարզադաշտում կայանալիք հանդիպումը վճռորոշ է, քանի որ պարտության դեպքում Բրազիլիան կարող է նահանջել երրորդ հորիզոնական։ Սա կլինի Բրազիլիայի և Շոտլանդիայի հինգերորդ հանդիպումը աշխարհի առաջնությունների պատմության մեջ, որտեղ բրազիլացիները հաղթել են նախորդ երեք դիմակայություններում՝ 1982, 1990 և 1998 թվականներին։

