Որո՞նք են 110 դոլարից էժան երեք լավագույն սմարթֆոնները

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Որո՞նք են 110 դոլարից էժան երեք լավագույն սմարթֆոնները

Ո՞ր սմարթֆոնների վրա արժե ուշադրություն դարձնել, եթե ձեր բյուջեն չի գերազանցում 110 դոլարը։ «Палач» պորտալի խմբագիրները ներկայացրել են այս գումարի շրջանակներում երեք լավագույն սմարթֆոնների ցանկը։

Realme Note 50

Realme Note 50-ը գլխավորում է ցուցակը՝ առաջարկելով 6,74 դյույմանոց IPS էկրան՝ HD+ լուծաչափով և 90 Հց թարմացման արագությամբ: Սարքը հագեցած է բյուջետային Unisoc Tiger T612 չիպով, 13 ՄՊ հիմնական տեսախցիկով և 5000 մԱժ մարտկոցով՝ 10 Վտ լիցքավորման աջակցությամբ։

Vivo Y35

Երկրորդ տեղում Vivo Y35-ն է՝ 6,58 դյույմանոց IPS էկրանով՝ Full HD+ լուծաչափով և 90 Հց թարմացման արագությամբ: Դրա կատարումը հիմնված է Snapdragon 680 չիպի վրա: 5000 mAh մարտկոցը աջակցում է 44 Վտ արագ լիցքավորման:

Infinix Note 30i

Infinix Note 30i-ը եզրափակում է սմարթֆոնների լավագույն եռյակը։ Այս սմարթֆոնն առաջարկում է 6,66 դյույմանոց AMOLED էկրան՝ Full HD+ լուծաչափով։ Այն համալրված է MediaTek Helio G85 չիպով, 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 256 ԳԲ պահեստով։ Հիմնական տեսախցիկը ունի 64 ՄՊ թույլատրություն, 5000 մԱ/ժ մարտկոցը աջակցում է 33 Վտ արագ լիցքավորմանը, իսկ սարքը համալրված է JBL ստերեո բարձրախոսներով։

Հրապարակող՝

Ամենաթարմ