fbpx
Աշխարհ

Ամալ Քլունին արդարություն է պահանջում «սեռական բռնության համաճարակի» զոհերի համար

Իրավապաշտպան Ամալ Քլունին արդարություն է պահանջում «սեռական բռնության համաճարակի» զոհերի համար՝ կապված Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» ծայրահեղականների կողմից բռնաբարությունների հետ՝ հայտնում է AP-ը։

Դերասան Ջորջ Քլունիի կինը մարտահրավեր է նետել ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով «կանգնել պատմության ճիշտ կողմում» և աջակցել ԻՊ-ի զինյալների հանդեպ հետապնդումներին այնպես, ինչպես դաշնակիցներն էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հետապնդում նացիստական հանցագործներին։

Ամալ Քլունին Նոբելյան մրցանակակիր, ահաբեկիչների կողմից սեռական բռնության ենթարկված Նադիմ Մուրադի իրավական խորհրդատուն է։ Մուրադը նշել է, որ պատրաստ է մրցանակը փոխարինել իր մորը և եղբայրներին սպանողների հետ դատարանում հայտնվելու հնարավորությամբ, և նրանց հետ, ովքեր դաժանորեն և բազնիցս բռնաբարել են իրեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ