fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը կհրապարակի Մերձավոր Արեւելքին վերաբերող երկար սպասված ծրագիրը

ԱՄՆ-ը հունիսի սկզբին կհրապարակի Մերձավոր Արևելքին վերաբերող երկար սպասված ծրագիրը, որը կներառի պաղեստինցիների համար «հուսալի բիզնես-պլան»։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփի փեսա, Սպիտակ տան խորհրդական Ջարեդ Քուշները։

«Մենք կսպասենք Ռամադանն ավարտվի և նոր կներկայացնենք մեր պլանը»,- ասել է Քուշները։

AFP-ը հայտնում է, որ պաղեստինցիները թերահավատորեն են տրամադրված ամերիկյան պլանի հանդեպ՝ համարելով, որ Դոնալդ Թրամփը չի կարող լինել ազնիվ միջնորդ այն բանից հետո, երբ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց։

Սակայն Քուշները, որի դերը նույնպես կասկածի տակ է դրվել Նեթանյահուի հետ վաղեմի ընտանեկան կապերի համար, ասել է, թե հուսով է, որ իր «ոչ ավանդական մոտեցումն» իր պտուղները կտա։ Նրա խոսքով` պլանը ներառում է պաղեստինյան տնտեսությունը խթանող ներդրումներ։

Նա նաև նշել է, որ պլանը կորոշի Իսրայելի խնդիրները անվտանգության հարցում։

«Պահպանել անվտանգությունը, սակայն երկու կողմերն էլ պետք է փոխզիջումների գնան»,- ասել է նա։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ