fbpx
Մշակույթ

Ամանորի օրերին մի շարք թանգարաններ բաց են լինելու

ՀՀ մշակույթի նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի հրամանով՝ Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկ­ների այցելությունն ապահովելու նպատակով՝ 2019 թվականի հունվարի 3-5-ին աշխատելու են մշակույթի նախարարության մի շարք թանգարաններ։ Նախարարության կայքից տեղեկանում ենք, որ հունվարի  3-ին, 4-ին, 5-ին` ժամը 12:00-16:00-ն աշխա­տանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.

◆ Հայաստանի պատմության թանգարան,

◆ Հայաստանի ազգային պատկերասրահ,

◆ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան,

◆ Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու),

◆ Սերգեյ Փարաջանովի թանգարան,

◆ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան,

◆ Երվանդ Քոչարի թանգարան,

◆ Օրբելի եղբայրների տուն-թանգարան,

◆ Գառնի և Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարններ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ