fbpx
Մշակույթ

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի շինարարական աշխատանքները դադարեցվել են

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտում շինարարական աշխատանքները դադարեցվել են:

Կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները որակել է բարբարոսական ու անթույլատրելի։

«Արձագանքելով քաղաքացիների ահազանգին` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այցելել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտի: Այստեղ իրականացվում էին շինարարական աշխատանքներ: Դրանք որակելով բարբարոսական ու անթույլատրելի` Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ, հողի սեփականատիրոջը ուղարկվել է ծանուցում, և շինարարական աշխատանքները դադարեցվել են: Գործընթացի մասին պարզաբանումներ տալու և հասցված վնասի վերակագնման գործընթացը քննարկելու նպատակով տարածքի սեփականատերը հրավիրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե», – ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

https://www.facebook.com/qaghshin/posts/1567791056687017

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ