Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄԷ-ն սկսելու է վիզա տրամադրել արտասահմանյան այցելուներին բոլոր յոթ էմիրությունների համար` կորոնավիրուսի համավարակի պատճառով վեցամսյա կասեցումից հետո։
Անձի և քաղաքացիության հարցերով դաշնային գրասենյակը հայտնել է, որ որոշումը կայացվել է COVID-19-ի կապակցությամն ներդրված սահմանափակումները մեղմման։
Նշենք, նաև՝ հարևան Օմանը հինգշաբթի հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ից վերսկսելու է պլանային միջազգային թռիչքները։
