fbpx
Աշխարհ

ԱՄԷ-ը հույս ունի առևտրային համաձայնագիր ստորագրել Թուրքիայի հետ

Արաբական Միացյալ Էմիրությունները հույս ունի մոտ ապագայում ավարտել Թուրքիայի հետ առևտրային գործընկերության համաձայնագիրը, որը հնարավորություն կտա մեծացնել առևտրի ծավալը: Այդ մասին հայտարարել է ԱՄԷ-ի ԱԳ նախարարը Ստամբուլ կատարած այցի ժամանակ, որի ընթացքում Աբդուլլահ բեն Զայիդը հանդիպել է նախագահ Էրդողանի և արտգործնախարար Չավուշօղլուի հետ՝ տեղեկացնում է hurriyetdailynews-ը:

Կողմերը քննարկել են նաև էներգակիրների մատակարարումների կայունությունը և պարենային շուկաների վիճակի վատթարացումը։

Աբդուլլահ բեն Զայիդն ընդգծել է, որ ԱՄԷ-Թուրքիա հարաբերություններն անշեղորեն աճում և զարգանում են, երկու երկրի իշխանությունները վճռական են տրամադրված շահեկան գործընկերության կայուն մոդել հաստատելու հարցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ