fbpx
Հասարակություն

Երեկվա երկրաշարժը Սպիտակի երկրաշարժից հետո ամենաուժգինն էր

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Բավրա քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք տեղի է ունեցել երկրաշարժ՝ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ։

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Սոս Մարգարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ամենաուժգինն էր։

Նրա խոսքով՝ մագնիտուդը եղել է բարձր։

Մարգարյանը նշեց նաև, որ երեկվա երկրաշարժից հետո 165 հետցնցում է գրանցվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ