fbpx
Աշխարհ

Ամերիկացի մանկաբույժները Facebook-ից պահանջել են արգելափակել պատվաստումներից հրաժարվելու կոչեր անող խմբերը

Ամերիկացի մանկաբույժները Facebook-ից պահանջել են արգելափակել պատվաստումներից հրաժարվելու կոչեր անող խմբերը, հաղորդում է The Guardian-ը:

Պատվաստումների դեմ նախապաշարմունքը խնդիր է համարվում բազմաթիվ երկրներում: Օրինակ, «Դադարեցրեք պարտադիր պատվաստումները» ամերիկյան խումբը կազմված է 150 հազար օգտատերերից:

Բացի պատվաստումներից հրաժարվելու կոչերին, նման խմբերում ինֆեկցիոն հիվանդությունների բուժման կեղծ մեթոդներ են առաջարկվում, ինչպիսիք են վիտամին C-ի մեծ չափաբաժինների ընդունումը: Վիտամինը նույն խմբերում վաճառվում է մեծ քանակությամբ՝ երկու կիլոգրամանոց տոպրակն արժե 432 դոլար:

Ամերիկացի մանկաբույժները Facebook-ից պահանջում են միջոցներ ձեռք առնել, քանի որ նման ապատեղեկատվությունը վնասում է ոչ միայն պատվաստումներից հրաժարվող ակտիվիստների և նրանց երեխաների առողջությանը, այլև ամբողջ հասարակության՝ նվազեցնելով կոլեկտիվ իմունիտետը և ստեղծելով համաճարակի սպառնալիք:

Փոխանցում է 1in.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ