fbpx
Աշխարհ

Ամերիկացի օրենսդիրները համաձայնության են հասել, որը թույլ կտա խուսափել «շաթդաունից»

ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետականները և դեմոկրատներն սկզբունքային համաձայնության են հասել սահմանի անվտանգության ապահովման հարցերի շուրջը՝ այդ կերպ խուսափելու փետրվարի 15-ին դաշնային կառավարության աշխատանքի նոր դադարեցումից («շաթդաունից»): Փետրվարի 11-ին այս մասին լրագրողներին հայտնել է Ալաբամայի նահանգից հանրապետական սենատոր, Կոնգրեսի վերին պալատի հատկացումների կոմիտեի նախագահ Ռիչարդ Շելբին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մեր երեկոն հաջող էր: Մենք սկզբունքային համաձայնության հասանք»,- սենատորի խոսքից մեջբերում է անում «The Hill» թերթը: Օրենսդիրները չեն հայտնել համաձայնության մանրամասները՝ ճշտելով, որ օրինագծի տեքստը կարող է հրապարակվել փետրվարի 13-ին:
Հունվարի 25-ին Սպիտակ տունը և Կոնգրեսը համաձայնության են եկել Միացյալ Նահանգների ամբողջ կառավարության գործունեության ֆինանսավորման կարճաժամկետ վերականգնման շուրջը՝ այդ կերպ դադարեցնելով «շաթդաունը», որը շարունակվեց 35 օր: Սակայն այդ համաձայնությունն ընդգրկել է սոսկ մինչև փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ