ԱՄՆ Ալաբամա նահանգի բնակչուհին, որն ունի երկու արգանդ, հղիացել է ու 12 ժամվա տարբերությամբ երկու անգամ ծննդաբերել:
Ինչպես գրում է Daily Mail-ը, նման բան պատահում է 50 մլն կնոջից մեկի մոտ:
32-ամյա Քելսի Հաթչերը մի դստերը՝ Ռոքսիին, ծննդաբերել է երեքշաբթի երեկոյան՝ 19:49-ին, իսկ չորեքշաբթի առավոտյան՝ ժամը 6:09-ին, լույս աշխարհ է եկել արդեն նրա երկրորդ դուստը՝ Ռեբելը:
Կինը ծննդաբերել է 39 շաբաթականում:
Պարբերականը մանրամասնում է, որ երկու արդանգով հղիություններն աշխարհում չափազանց հազվադեպ են պատահում: